Հետաքրքիր է` օտար պետության մեջ ծնված, ավելին` նրա հատուկ ծառայությունների հետ կապված հայր ունեցող անձնավորությունն ի՞նչ իրավունքով է պահանջում, որ իրեն հանձնեն ԱԱԾ-ն։ Մեկ անգան Լ. Տեր-Պետրոսյանի սխալի պատճառով նա տիրեց արտաքին գործերի նախարարությանը և քվեարկեց հայ ժողովրդի դարավոր բարեկամ սերբերի դեմ պատժամիջոցներն արդարացնող ՄԱԿ-ի առաջարկին։ Իմ տպավորությունն այն է, որ նա կովբոյությունն ու քաղաքականությունը խառնում է իրար, լավ կլիներ անասնապահության բնագավառը պահանջեր, այլևս մսի խնդիր չէինք ունենա։